Ստեղնաշարի միջոցով տեքստ գրելը
Ձեր սարքը համալրված է լրիվ ստեղնաշարով:
Գրելու լեզուն նախադրելը
Ընտրել
Ընտրք
>
Գրելու լեզուն
և ցանկալի
լեզուն: Գրելու լեզուն փոխելու համար կարող եք
նաև սեղմել գործառույթի ստեղնը, ապա ctrl
ստեղնը:
Թվերի ռեժիմից տառերի ռեժիմին անցնելը
Մի քանի անգամ սեղմել գործառույթի ստեղնը,
մինչև ցուցադրվի ներմուծման ցանկալի եղանակի
սիմվոլը:
Թվային ռեժիմը կողպելը
Երկու անգամ սեղմել գործառույթի ստեղնը:
Թվային ռեժիմը բացելը
Սեղմել գործառույթի ստեղնը:
Այլ տառաշար անցնելը
Սեղմել շարժի ստեղնը:
Ստեղների վերևի աջ անկյունում տպված թվեր կամ
նիշեր մտցնելը
Սեղմել և պահել համապատասխան ստեղնը:
Նիշ վերացնելը
Ընտրել
Մաքրել
: Կարող եք նաև սեղմել ետշարժի
ստեղնը:
Հատուկ սիմվոլներ մտցնելը
Սեղմել սիմվոլի ստեղնը և ընտրել նախընտրած
սիմվոլը: Լրացուցիչ սիմվոլներ դիտելու համար
կրկին սեղմել սիմվոլի ստեղնը:
Նոր տող մտցնելը
Սեղմել մուտքագրման ստեղնը:
Բացատ մտցնելը
Սեղմել բացատի ստեղնը:
Տեքստ պատճենելը կամ կտրելը
Սեղմել և պահել շարժի ստեղնը, և ոլորեք՝ այն
բառը, արտահայտությունը կամ տեքստի տողը
նշելու համար, որը ցանկանում եք պատճենել կամ
կտրել: Սեղմել և պահել ctrl ստեղնը, ապա սեղմել
C (պատճենել) կամ X (կտրել):
Տեքստ կպցնելը
Անցնել ցանկալի տեղ, սեղմել և պահել ctrl
ստեղնը, ապա սեղմել V: