Թվային իրավունքների կառավարման մասին
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք
տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի
անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ
հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի
պաշտպանությունը կարող է կանխել պատկերների, երաժշտության և այլ
բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
33
© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների
կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց
մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները
պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք
գործելու համար այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM
ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել
բովանդակություն, որը պաշտպանված է WMDRM 10, OMA DRM
1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0. Եթե
որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի պաշտպանում,
բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի
այդ DRM ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ
բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:
Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ
տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը:
Այդպիսի DRM ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի
DRM-ներով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով
չպաշտպանված բովանդակության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված
բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը
սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիաները,
որոնց վերականգնումը` բովանդակության հետ միասին, անհրաժեշտ է,
որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված
բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից
հետո: Լիցենզիան վերականգնելու անհրաժեշտություն կարող է
առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա,
լիցենզիան ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը
ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող
ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիան ու
բովանդակությունը: Լիցենզիայի կամ բովանդակության կորուստը կարող
է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից
օգտվելու հնարավորությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար
դիմեք ծառայություն մատուցողին:
Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և
պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել միայն այն
դեպքում, եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: