Խնամեք Ձեր սարքը
Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և լրասարքերի հետ վարվեք
խնամքով: Հետևյալ խորհուրդները կօգնեն ուժի մեջ պահել արտադրողի
երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների
բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք
քայքայում են էլեկտրոնային սխեմաները: Եթե սարքը թրջվել է,
մարտկոցը հանեք և սպասեք, մինչև սարքը չորանա:
•
Սարքը չի կարելի փոշոտ կամ կեղտոտ վայրերում պահել կամ
օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային
բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են սարքի շահագործման
ժամկետը, վնասում մարտկոցը, ծռմռում կամ հալեցնում
պլաստմասսայե տարրերը:
•
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Երբ սարքը ցածր ջերմաստիճանից տաքանում է մինչև իր բնական
ջերմաստիճանը, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել
և վնասել էլեկտրոնային շղթաները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է
օգտագործողի ուղեցույցում:
•
Չլիազորված փոփոխությունները կարող են վնասել սարքը և
խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող
օրենքները:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ
վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և
մեխանիկական բաղադրամասերը:
•
Սարքի մակերևույթը մաքրելու համար օգտագործեք միայն
փափուկ, մաքուր, չոր շոր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական
մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
•
Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով ժամանակ առ
ժամանակ անջատեք սարքը և հանեք մարտկոցը:
•
Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և մագնիսական դաշտերից:
•
Կարևոր տվյալներն ապահով պահելու համար դրանք պահեք
առնվազն երկու առանձին տեղում, ինչպիսիք են Ձեր սարքը,
հիշաքարտը կամ համակարգիչը, կամ գրի առեք կարևոր
տեղեկույթները: