
Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար
կապի ծառայություններ մատուցողի կողմից: Որոշ գործառական
հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ
հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ
պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝
դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները ներառում են
տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր
տան ցանցում կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից օգտվելու համար
սահմանված վճարների մասին: Ծառայություն մատուցողը կարող է
բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում
կարող են լինել սահմանափակումներ, որոնք ազդում են այն բանի վրա,
թե ինչպես կարելի է օգտվել այս սարքի որոշ հնարավորություններից,
որոնք պահանջում են ցանցային ապահովում, ինչպիսին է WAP 2.0
կանխագրերի (HTTP և SSL) պես և TCP/IP կանխագրերով ու լեզվից
կախված նշանագրերով գործող առանձնահատուկ տեխնոլոգիաների
ապահովում:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ
ֆունկցիոնալ հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման
դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ,
ինչպիսիք են ընտրացանկում եղած անվանումները, ընտրացանկի
դասավորվածությունն ու պատկերակները: