SIM քարտ և մարտկոց մտցնելը
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ
սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք
մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես
միկրո-SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ
կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ
(տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական
SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի
ապահովում միկրո-SIM քարտերի աշխատանքը, և
անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը
կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահվող տվյալները:
SIM քարտը և իր հպակները կարող են
հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ
ճկումից, ուստի անհրաժեշտ է զգույշ լինել քարտը
գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Սեղմեք հետևի կափարիչի զատման
կոճակները և հեռացրեք հետևի կափարիչը
(1, 2): Հեռացրեք մարտկոցը (3):
2 Համոզվեք, որ SIM քարտի հպումային
մակերևույթը ուղղված է դեպի ներքև և
տեղադրեք SIM քարտը SIM քարտի
ամրակում (4, 5, 6):
3 Փոխեք մարտկոցը և փակեք հետևի կափարիչը
(7, 8, 9):
Սկսում ենք
7
© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են: