microSD քարտ մտցնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի
համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի
համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ
ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն
այս սարքի հետ: Անհամատեղելի քարտերը կարող
են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա
պահպանված տվյալները:
Ձեր հեռախոսը ապահովում է մինչև 8 գբ
հիշողության ծավալ ունեցող microSD քարտեր:
Սարքի հետ կարող է տրամադրվել համատեղելի
հիշաքարտ, որը կարող է արդեն մտցված լինել
սարքի մեջ: Հակառակ դեպքում արեք հետևյալը՝
1 Բացեք հիշողության քարտի բնիկի կափարիչը:
2 Տեղադրեք քարտը հիշողության քարտի բնիկի
մեջ այնպես, որ կոնտակտային մակերևութը
ուղղված լինի դեպի վերև, և սեղմեք քարտը,
մինչև այն խրվի իր տեղը:
3 Փակեք հիշողության քարտի բնիկի
կափարիչը: