
Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել Ձեր
հեռախոսը չլիազորված գործածումից: Կարող եք
ստեղծել և փոխել կոդը, ինչպես նաև նախադրել,
որպեսզի սարքը կոդի հարցում կատարի: Պահեք
կոդը գաղտնի՝ ապահով վայրում, հեռախոսից
առանձին: Եթե մոռանաք կոդը սարքը
արգելափակված լինելու ժամանակ, այն
անհրաժեշտ կլինի սպասարկել: Հնարավոր է, որ
անհրաժեշտ կլինի կատարել լրացուցիչ
վճարումներ, իսկ Ձեր սարքում առկա բոլոր
անձնական տվյալները կարող են ջնջվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք
Nokia Care-ի սպասարկման կետ կամ Ձեր
հեռախոսի վաճառքի գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը
պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ
SIM քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է
պահանջվում՝ որոշակի ծառայություններից
օգտվել կարողանալու համար: Եթե PIN կամ
PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք
մուտքագրեք, ձեզնից կպահանջվի PUK կամ
PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր
ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի
անվտանգության մոդուլում պահվող տվյալներ
մուտք գործելու համար: Կարող է ստորագրող PIN
պահանջվել թվային ստորագրության համար:
Արգելման նշանաբառ է պահանջվում կանչի
արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր սարքն
օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության
պարամետրերը, ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>