Nokia C3 00 - WLAN միացնելիություն

background image

WLAN միացնելիություն
Ինտերնետին միանալու համար կարող եք

օգտագործել անլար լոկալ տարածքային ցանց

(WLAN): Կարող եք որոնել մատչելի ցանցեր և

միանալ դրանց, պահպանել և կառավարել

նախընտրելի ցանցերը, ինչպես նաև փոխել

միացնելիության պարամետրերը:

Ձեր սարքը ապահովում է WLAN միացման

կետերի ավտոմատ նույնականացումը, և այն

ավտոմատ կերպով հայտնաբերում է, արդյոք

անհրաժեշտ է կատարել այդպիսի

նույնականացում, օրինակ՝ որոշ հասարակական

վայրերում ինտերնետ մուտք գործելու համար:
Մարտկոցի հոսանքը խնայելու համար փակեք

WLAN միացումը, եթե չեք օգտագործում այն:

Եթե WLAN միացումը չի օգտագործվում մոտ 5

Պարամետրեր

25

© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

background image

րոպեյի ընթացքում, ապա այն փակվում է

ինքնաբերաբար:
Bluetooth-ի ապաակտիվացումը կարող է

նպաստել WLAN միացման կայունությանը:
Անլար լոկալ ցանցով գործող ֆունկցիոնալ

հնարավորությունները մարտկոցից ավելի շատ

սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է

մարտկոցի լիցքը:

Ծանուցում. Որոշ երկրներում կարող են

լինել WLAN օգտագործման

սահմանափակումներ: Օրինակ՝ Ֆրանսիայում

WLAN օգտագործել թույլատրվում է միայն շենքի

ներսը: Լրացուցիչ տեղեկությունների համար

դիմեք իշխանության տեղական մարմիններին: