Nokia C3 00 - Վերամշակում

background image

Վերամշակում

Երբ այս սարքը հասնի իր խիտանիության ժամկետի

ավարտին, սարքի բոլոր նյութերը կարող են

վերականգնվել որպես նյութեր և էներգիա:

Nokia-ն թափոնների ճիշտ հեռացումն ու

վերաօգտագործումը երաշխավորելու համար

համագործակցում է իր գործընկերների հետ

We:recycle կոչվող ծրագրի

միջոցով:Տեղեկանալու համար, թե ինչպես

վերամշակել հին Nokia արտադրանքները և

որտեղ գտնել հավաքման կետերը, այցելեք

www.nokia.com/werecycle, կամ շարժական

սարքի միջոցով՝ nokia.mobi/werecycle, կամ

զանգահարեք Nokia-ի Տեղեկատու կենտրոն:
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները

վերամշակման հանձնեք տեղական վերամշակման

համակարգում:

Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ

փաթեթավորման վրա խաչանշված անվավոր

աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր

էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները,

մարտկոցները և կուտակիչները, իրենց

շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է

հանձնվեն հատուկ ընդունման կետերին: Այս

պահանջը գործում է Եվրամիության տարածքում:

Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված

արտադրանքը` որպես չտեսակավորված

կենցաղային աղբ: Ձեր սարքի բնապահպանական

հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ

տեղեկությունների համար տե՛ս

www.nokia.com/ecodeclaration:

Տեղեկություններ արտադրանքի և

շահագործման անվտանգության մասին

Ընդհանուր տեղեկություններ

Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել

(E)GSM 850, 900, 1800 և 1900 ՄՀց ցանցեր-ում օգտագործման

համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար

դիմեք Ձեր ծառայության մատակարարին:

Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային

կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ

և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու հնարավորություն տալ:

Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ

պատասխանատվություն չի ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում,