
Ձեր սարքը պաշտպանեք վնասակար
բովանդակությունից
Սարքը կարող է ենթարկվել վիրուսների և այլ
վնասակար բովանդակության ազդեցության:
Ձեռնարկեք հետևյալ նախազգուշական քայլերը.
•
Զգույշ եղեք հաղորդագրությունները
բացելիս: Դրանք կարող են վնասակար
ծրագրեր պարունակել կամ այլ կերպ
վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի
կամ համակարգչի վրա:
16
Հաղորդագրությունների փոխանակում
© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

•
Զգուշություն ցուցաբերեք միացման
հարցումներ ընդունելիս, ինտերնետը
զննարկելիս և բովանդակություն ներլցնելիս:
Մի հաստատեք Bluetooth կապ այն
աղբյուրների հետ, որոնց չեք վստահում:
•
Ծառայություններ կամ ծրագրակազմ
տեղադրեք և օգտագործեք միայն այն
աղբյուրներից, որոնց վստահում եք և որոնք
ապահովում են համապատասխան
անվտանգություն և պաշտպանություն:
•
Ձեր սարքում և դրան միացված
համակարգչում տեղադրեք հակավիրուսային
և անվտանգության այլ ծրագրեր:
Միաժամանակ օգտագործեք միայն մեկ
հակավիրուսային ծրագիր: Ավելի շատ
այդպիսի ծրագրերի օգտագործումը կարող է
բացասաբար ազդել սարքի և (կամ)
համակարգչի աշխատանքի և կատարողական
բնութագրերի վրա:
•
Եթե մուտք եք գործում երրորդ անձանց
ինտերնետային կայքերին միանալու համար
նախապես տեղադրված էջանիշեր ու
հղումներ, ձեռնարկեք պատշաճ
նախազգուշական միջոցառումներ: Nokia-ն
այդպիսի կայքերի համար որևէ
պատասխանատվություն չի ստանձնում կամ
ենթադրում: