
Հաղորդագրությունների փոխանակում
Ձեր սարքի միջոցով ստեղծեք և ստացեք տեքստի և
մուլտիմեդիայի նման հաղորդագրություններ:
Հաղորդագրությունների փոխանակման
ծառայություններից հնարավոր է օգտվել այն
դեպքում միայն, եթե ձեր ցանցը կամ ծառայության
մատակարարը ապահովում են դրանք:
Տեքստային և մուլտիմեդիա
հաղորդագրություններ
Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության
ծավալի սահմանափակումը գերազանցող
տեքստային հաղորդագրությունների առաքում:
Երկար հաղորդագրություններն ուղարկվում են
երկու կամ ավելի հաղորդագրությունների տեսքով:
Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է
համապատասխան վարձ գանձել: Շեշտերով
նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների
ընտրանքներ սովորականից ավելի տեղ են
զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ
հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Ցուցադրվում է մնացած նիշերի ընդհանուր
քանակը և ուղարկելու համար անհրաժեշտ
հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր
սարքում պետք է պահպանված լինի
հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը:
Սովորաբար, այս համարը կանխադրված է լինում
Ձեր SIM քարտի միջոցով:
Համարը ձեռքով կանխադրելու համար կատարեք
հետևյալ քայլերը՝
1 Ընտրել
Ընտցնկ
>
Հաղորդագրում
>
Լրացուցիչ
>
Հղգրն պրմտ
>
Տեքստային
հղգրթյուններ
>
Հղգն կենտրոն
:
2 Մուտքագրեք անունը և Ձեր ծառայության
մատակարարի կողմից տրամադրված համարը:
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է
պարունակել տեքստ, նկարներ և
ձայնահոլովակներ կամ տեսահոլովակներ:
Միայն համատեղելի ֆունկցիոնալ
հնարավորություններ ունեցող սարքերը կարող են
մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ և
ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝
հաղորդագրության տեսքը կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS
հաղորդագրությունների չափը: Եթե
հաղորդագրության մեջ ներմուծված նկարի չափը
գերազանցում է այս սահմանափակումը, սարքը
կարող է այն փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի
ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք
հաղորդագրությունները բացելիս:
Հաղորդագրությունները կարող են վնասակար
ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար
վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի կամ
համակարգչի վրա: